Էկո-միջանցքներ՝ նոր հատուկ պահպանվող տարածքներ Հայաստանում

Էկո-միջանցքներ՝ նոր հատուկ պահպանվող տարածքներ Հայաստանում

ԷկոԼուր

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ WWF-Հայաստանը, սկսում է նոր ծրագիր՝ ստեղծելու բնության հատուկ պահպանվող տարածքները միացնող էկոլոգիական միջանցքներ: Առաջին միջանցքը կստեղծվի «Արևիկ» ազգային պարկից մինչև «Խոսրովի անտառ» արգելոց ընկած տարածքում: Դրա մեջ ներառվելու են 150.850 հեկտար ընդհանուր տարածքով 46 համայնքների հողեր: Միջանցքն անցնելու է «Խոսրովի անտառ» արգելոցով, այնուհետև Արփա գետի մոտակայքում ընկած համայնքների միջով, Գնիշիկի կիրճով, Զանգեզուրի լեռների միջով հարավ` դեպի «Զանգեզուր» արգելավայր, և շարունակվում դեպի Զանգեզուրի կոնսոլորտային համալիր՝ «Շիկահողի» արգելոց, «Խուստուփ», «Բոգաքար», «Սոսու պուրակ» արգելավայրեր, «Արևիկ» ազգային պարկ: 

Միջանցքը պետք է ապահովի առավել խոցելի տեսակների պահպանումը, հատկապես առաջավորասիական ընձառյուծի, հայկական մուֆլոնի, կովկասյան գորշ արջի եւ այլն: Այս տեսակների պահպանմանը սպառնացող ռիսկերի թվում նշվում է որսագողությունը, ենթակառուցվածքների բուռն զարգացումը, երբ ոչնչացվում են կենդանիների և բույսերի բնակավայրերը, հանքարդյուանբերությունը, կենսառեսուրսների գերօգտագործումը, կլիմայի փոփոխությունը, անկառավարելի զբոսաշրջությունը, հոտի արածեցումը: 

Նմանատիպ էկոցանցի ստեղծումը կպահանջի նոր օրենսդրական նախաձեռնություններ և նոր մոտեցումներ կառավարման մեջ: Ողջ ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2020 թվականը: 

18:43 Ապրիլ 14, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news