ԷկոԼուր
Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Գարնանն Ընդառաջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է լավագույն «Գարնանն Ընդառաջ դպրոց» մրցույթ երկու անվանակարգերով՝
1. «Լավագույն բնապահպանական դպրոց»
Այս անվանակարգում կհաղթի այն դպրոցը, որն ակտիվորեն կնախաձեռնի տարբեր բնապահպանական ակցիաներ` դպրոցական բակում կստեղծի հարմարավետ պայմաններ թռչունների համար՝ կերամանների և արհեստական բների տեղադրում, կկազմակերպի աղբահավաք, կստեղծի բնապահպանական տեսանկյունից հարմարավետ այգի և պատշգամբ:
2.«Լավագույն մասնակցություն»
Այս անվանակարգում կհաղթի այն դպրոցը, որն ամենաշատ դիտարկումները կավելացնի www.springalive.net կայքում: Անհրաժեշտ է ավելացնել Գյուղական ծիծեռնակի, Սև մանգաղաթևի, Սպիտակ արագիլի, Սովորական կկվի, Ոսկեգույն մեղվակերի 2015թ-ի միայն առաջին դիտարկումները:
Հայաստանի թռչունների պահպանման միությունը նշում է, որ արդյունքները պետք է լուսանկարել եւ ուղարկել մինչև հունիսի 1-ը [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներին: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել + 374 10 20 87 25 հեռախոսահամարով:
Ապրիլ 14, 2015 at 16:23