«Դիլիջան» ազգային պարկի 5 հա տարածքում ծառատունկ է իրականացվել

«Դիլիջան» ազգային պարկի 5 հա տարածքում ծառատունկ է իրականացվել

ԷկոԼուր

«Դիլիջան» ազգային պարկի 4 տեղամասերում 2014թ-ի մայիս-հուլիս ամիսներին կատարվել է 5 հա ծառատնկման աշխատանքներ, 0,5 հա անտառկուլտուրայի լրացման աշխատանքներ և 17 հա անտառկուլտուրայի ագրոտեխնիկական խնամք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Չնայած տարվող աշխատանքներին` «Դիլիջան» ազգային պարկում մոնիտորինգի համակարգի թերի գործունեության պատճառով ամբողջությամբ չեն վերահսկվում կենսաբազմազանության վիճակի զարգացման միտումները, հետևողականորեն չի գնահատվում տարբեր ճնշումների ազդեցությունը ազգային պարկի տարածքների վրա:  Այս մասին նշված է ««Դիլիջան» ազգային պարկի 2015-2019 թվականների կառավարման պլանի մշակում» փաստաթղթում: Պարկի հնգամյա կառավարման պլանի մշակման աշխատանքները մեկնարկել են, որը հաշվի է առնելու բոլոր հիմնախնդիրները:  «Դիլիջան» ազգային պարկի հնգամյա կառավարման պլանի մշակմանը օժանդակում է Կովկասի Բնության Հիմնադրամը: Բնապահպանության նախարարության տվյալով Հիմնադրամը 2014 թ-ին «Դիլիջան» ագային պարկին է տրամադրելու 100,0 հազար եվրո:

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 2002թ-ի փետրվարի 21-ին ՀՀ կառավարության N165 որոշմամբ 1958թ-ին ստեղծված «Դիլիջան» պետական արգելոցի բազայի վրա: Ազգային պարկը ընդգրկում է 33765 հա տարածք: Այն գտնվում է ՀՀ Տավուշի մարզում, ընդգրկում է Փամբակի, Արեգունու,Միափորի, Գուգարաց լեռնաշղթաների լանջերը, Աղստև և Գետիկ գետերի ավազանները: Ազգային պարկի պահպանվող օբյեկտներն են` հաճարենու և կաղնու կովկասյան մեզոֆիլ անտառներ, կենու եզակի պուրակ, բնական և պատմաճարտարապետական հուշարձաններ, 902 անոթավոր բույսեր, 172 ողնաշարավոր կենդանիներ:

13:36 Օգոստոս 13, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news