Բնապահպանական պետական տեսչության կողմից առգրավվել է 353 կգ քաշով 556 սիգ

Բնապահպանական պետական տեսչության  կողմից առգրավվել է 353 կգ քաշով 556 սիգ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21-25.12.2015թ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 150.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1.41 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 725.4հազ.դրամ:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

«Հայանտառ ՊՈԱԿ» Կապանի անտառտնտեսությունում իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված  խախտումների համար հաշվարկվել է 1.260.75 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից  հայտնաբերված ապօրինի ծառահատման և ապօրինի արածեցման  գործերի քննության արդյունքում  կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 72.9հազ.դր  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամ գումարի վարչական տուգանքի   որոշում և հաշվարկվել է 78.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 146կգ /218հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երևանի լսողական և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և «Նորքի տուն ինտերնատ», «Երևանի N 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ:

Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 9.1կգ /19հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Ֆ.Նանսենի անվան երեխաների  խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի  աշխատակիցների  իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 115.5կգ /169հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց և  թիվ 1 հատուկ դպրոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ աշխատակիցների համատեղ  իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 83.0կգ /150հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ»: Առգրավվել է նաև 50 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 91 խեցգետորսիչ:

Դեկտեմբեր 28, 2015 at 13:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր