«Անտառներն ու կենսաբազմազանությունը». մարտի 21-ին աշխարհը նշեց Անտառների միջազգային օրը

«Անտառներն ու կենսաբազմազանությունը». մարտի 21-ին աշխարհը նշեց Անտառների միջազգային օրը

ԷկոԼուր

Մարտի 21-ին աշխարհը նշեց Անտառների միջազգային օրը: 2020 թ-ի օրվա թեման էր «Անտառներն ու կենսաբազմազանությունը»:

Բնապահպանական այդ տոնի նպատակն է հրավիրել հասարակության ուշադրությունը անտառային ռեսուրսների պահպանության խնդիրների վրա, տարածել գիտելիքներ անտառային էկոհամակարգերի նշանակության, դրանց իրական վիճակի, պաշտպանության և վերականգնման վերաբերյալ:

Անտառի և դրա հարստության պահպանման խնդիրն այսօր աշխարհի բոլոր երկրների համար բնապահպանական կարևորագույն խնդիրներից է: Ըստ ՄԱԿ-ի՝ անտառները զբաղեցնում են Երկրի ցամաքի մեկ երրորդ մասը և համարվում են մոլորակի հողային կենդանիների և բուսատեսակների 80%-ի տունը:

Հայաստանը սակավանտառ երկիր է: Անտառները և անտառային հողերը 1993 թվականի անտառների պետական հաշվառման արդյունքներով կազմում են երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը՝ 460 հազ. հա, որից 334.1 հազ. հա-ն անտառածածկ տարածքներ են: Այս տվյալները չեն ընդգրկում հետագա տարիներին անտառային տարածքներում տեղի ունեցած փոփոխությունները: Անկախ փորձագետների հաշվարկներով՝ Հայաստանում անտառահատումների հետևանքով անտառածածկը կրճատվել է` հասնելով մինչև 7-10 տոկոսի:

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում» փաստաթղթի շրջանակներում Հայաստանի անտառապատվածությունը պետք է հասցվի 20.1 տոկոսի մինչև 2050 թ-ը:

Անցյալ տարի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել իրագործել բնապահպանական մեծ ու հավակնոտ ծրագիր. 2020 թ-ի հոկտեմբերի 10-ին ՀՀ-ում պետք է տնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը:

Անտառների միջազգային օրը WWF-Հայաստանը տարածել է տեսանյութ, որում անտառների մասին պատմում են երեխաները:



11:11 Մարտ 23, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news