Հայտնի է «Դիլիջան» ազգային պարկում հանգստի համալիրը 1.10 հա տարածք կզբաղեցնի

Հայտնի է «Դիլիջան» ազգային պարկում հանգստի համալիրը 1.10 հա տարածք կզբաղեցնի

ԷկոԼուր

Սույն թվականի օգոստոսի 22-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Օրհուս կենտրոնում, տեղի կունենան Լևոն Ախշարումովի կողմից ներկայացված «Դիլիջան» ազգային պարկի Դիլիջան տեղամասի 19 քառ. 4 անտառամասում հանգստի համալիրի վերաբերյալ հասարակական լսումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը: Ըստ նախագծի` հանգստյան համալիրը նախատեսվում է կառուցել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Դիլիջան» ազգային պարկի 1.10 հա հատվածում: Հողամասը գտնվում է բացատ տարածքում: Ռելիեֆի միջին թեքությունը` մինչև 30%: Հանգստյան համալիրը ներառելու է` hյուրանոցային մասնաշենքը, 9 քոթեջներ: Կառուցապատման խտությունը մինչև 23% է, կանաչապատման տոկոսը բնական լանդշաֆտով` մինչև 70%: Շինարարության ժամանակահատվածը 6 ամիս է, 150օր, օրը 10-12 ժամ :

Կառուցապատման տարածքը հիմնականում խոտաբույսերով և անոթավոր բույսերով ծածկված բացատ է, էնդեմիկ, անհետացող, Կարմիր Գրքում գրանցված բույսերի տեսակներ չեն հայտնաբերվել: Տարածքում աճում է 25 հատ բոխի, 12 հատ թխկենի և 1 հատ տանձենի:  Շինարարության ժամանակ ծառահատումերը բացառվում են:

Նախագծի համաձայն` շինարարության տակ հատկացված  տարածքում կենդանիների բներ, միգրացիոն ճանապարհներ չեն հայտնաբերվել: Ազդեցությունը բուսական և կենդանական աշխարհի վրա կլինի նվազագույն և կրում է ժամանակավոր բնույթ:

Շինարարության ժամանակ տնտեսությանը հասված տնտեսական վնասը գնահատվում է ≈798.7 հազար դրամ:

13:20 Օգոստոս 21, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news