ՀՀ բնապահպանության նախարարը լուծում է առաջարկում Խոսրովի արգելոցում գտնվող Գիլանի բնակավայրի խնդրի վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարարը լուծում է առաջարկում Խոսրովի արգելոցում գտնվող Գիլանի բնակավայրի խնդրի վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան լուծում է առաջարկում Խոսրովի արգելոցում գտնվող Գիլանի բնակավայրի խնդրի վերաբերյալ: ՀՀ Արարատի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն նշել է, որ արգելոցի միջազգային չափանիշներով պահպանման ռեժիմը թույլ չի տալիս, որպեսզի հատուկ պահպանվող տարածքում գտնվող բնակատեղիի առկայությունը խախտի պահպանման առկա պայմանները եւ առաջարկել. «Հարցի լուծումներից մեկն այն է, որ ուսումնասիրությունների և հաշվարկների արդյունքում առաջարկենք  բնակավայրի տարածքը վերադարձնել համայնքին, բայց, նույն չափով տարածքներ, որոնք համապատասխանում են արգելոցի չափանիշներին, համապատասխան համայնքներից տրվեն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, որպեսզի հատուկ պահպանվող տարածքի չափերը չպակասեն: Ես անձամբ հանդիպել եմ տեղի բնակիչներին, ծանոթացել խնդրին և կարծում եմ, որ այս լուծումը կբավարարի բոլոր կողմերին»:

Արամայիս Գրիգորյանը նաև առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության, մարզպետարանի ներկայացուցիչներից և համայնքի ղեկավարներից ձևավորել աշխատանքային խումբ, որը մեկամսյա ժամկետում, քննարկելով և լսելով կողմերի կարծիքները, կներկայացնի հստակ առաջարկներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Գիլանի բնակավայրի խնդրի լուծման առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

15:35 Մարտ 30, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news