Հայտնի է Շահվարդ գետում ձկների զանգավածային անկման պատճառը

Հայտնի է Շահվարդ գետում ձկների զանգավածային անկման պատճառը

ԷկոԼուր

Հայտնի է ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղով հոսող Շահվարդ գետում ձկների զանգավածային անկման պատճառը։ Ինչպես «Հայկական ժամանակին» տեղեկացրել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունից, ջրի լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է ծծմբաջրածնի եւ ֆոսֆատի նորմաները գերազանցող պարունակություն, ինչպես նաեւ թթվածնի քիմիական եւ կենսաբանական պահանջարկ: Ըստ աղբյուրի` դա նշանակում է, որ գետի մեջ այլ նյութերի արտահոսք է եղել: Արդեն երկու օր է ստուգումներ են իրականացվում այդ տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներում: Շահվարդ գետի այն հատվածում, որտեղ ձկներ էին սատկել, ամենամոտ գտնվող արտադրական ձեռնարկությունը «Հայասի» գինու-կոնյակի գործարանն է:

Հիշեցնենք, որ Շահվարդ գետում ձկների անկումն արձանագրվել էր մայիսի 16-ին։ Սատկել է 7 հազար ձուկ, բնությանը պատճառված վնասը կազմել է 7 միլիոն դրամ։

ՀՀ բնապահպանության նախարարությունը այս հարցով դիմել է ՀՀ ոստիկանություն։

14:00 Մայիս 28, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news