Սիրողական որսաշրջանն ավարտվել է, բայց ապօրինի որսը շարունակվում է

Սիրողական որսաշրջանն ավարտվել է, բայց ապօրինի որսը շարունակվում է

ԷկոԼուր

2020 թ․ փետրվարի 29-ին ավարտվել է սիրողական որսաշրջանը: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Չնայած որսի արգելքին թռչունների ապօրինի որսը շարունակվում է: Մոխրագույն տառեղի ապօրինի որսի մասին օրերս ահազանգ տարածվեց  Ֆեյսբուք սոցիալական ցանցում: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մարտի 31-ին ՀՀ ոստիկանություն է ուղարկել ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերը՝ գործի հետագա ընթացքն ապահովելու համար։

Լուսանկարը՝ Եվա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից 

13:45 Ապրիլ 01, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news