Գեղարքունիք գյուղից թունաքիմիկատների պատճառով անհետացել է Ոսկեգույն մեղվակեր թռչունը (Լուսանկարներ)

Գեղարքունիք գյուղից թունաքիմիկատների պատճառով անհետացել է Ոսկեգույն մեղվակեր թռչունը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղից անհետացել է Ոսկեգույն մեղվակեր թռչունը: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբից: Այս թռչնատեսակի անհետացումը էկոակումբը  պայմանավորում է գյուղատնտեսության մեջ միջատների դեմ պայքարում կիրառվող թունաքիմիկատներվ եւ պարարտանյութերով: Մարտի 14-ին «Գարնանն ընդառաջ» միջոցառման շրջանակներում «Աժդահակ» էկոակումբի սաները ի պաշտպանություն թռչունների  պատրաստեցին 16 կերամաններ եւ բույներ եւ տեղադրեցին ծառերի վրա: Տեղադրելուց հետո էկոակումբի սաները մոնիտորինգ են անում, թե ինչ թռչնատեսակներ կան իրենց գյուղում եւ ինչ վարք են դրսեւորում: «Նման միջոցառումների շնորհիվ մեծանում է երեխաների հոգատար վերաբերմունքը  բնության, կենդանական աշխարհի նկատմամբ»,- ասում է էկոակումբի համակարգողը:

 
 
 
 
 

Ոսկեգույն մեղվակերի լուսանկարի հեղինակն է Վահրամ Պետրոսյանը: Մյուս լուսանկարները տրամադրել է «Աժդահակ» էկոակումբը:

16:00 Մարտ 16, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news