Ահազանգ. Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են

Ահազանգ. Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են

ԷկոԼուր

Ֆեյսբուք սոցիալական ցանցում այսօր ահազանգ հնչեցվեց այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Տաշիրի շրջանի Շահնազար գյուղի մոտ ջրամբարի չորացման պատճառով ձկները սատկել են: Տարածված լուսանկարներում և տեսանյութում երևում է՝ ինչպես են ձկները մնացել ջրամբարի ցավաքած հատակին:

ԷկոԼուրին փոխանցված տեղեկություններով՝ գրեթե ամբողջ ջրամբարի տարածքը ցամաք է, ձկների անկումը՝ զանգվածային: Տարբեր ձկնատեսակներ են՝ կարաս, բեղլու և այլն:
Դեռ հայտնի չէ՝ ինչ պատճառներով է ջրամբարը ցամաքել:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նարիա Աղաբաբյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Դեպքի վերաբերյալ համացանցից տեղեկացել ենք, իրականացնում ենք ուսումնասիրություններ»:



16:47 Փետրվար 24, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news