Շրջակա միջավայրի նախարարը և մասնագիտացված ՀԿ-ները տարակարծիք են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարը և մասնագիտացված ՀԿ-ները տարակարծիք են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը 2019 թ-ի դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում են «բնապահպանական տեղեկատվություն» եզրույթը և բնապահպանական տեղեկության տրամադրման մերժման հիմքերը:

«Ինֆորմացիոն հոսքերով երբ հետևում ենք, թե ինչ մեծ արձագանքի արժանացավ ... ես ուղղակի ապշած էի, քանի որ փոփոխությունը վերաբերում էր ընդամենը մեկ կետի: Եթե մեզանից պահանջում են Կարմիր գրքում գրանցված կենդանիների բնադրավայրերի վերաբերյալ տեղեկատվություն, մենք կարող ենք մերժել և թե ինչ է բնապահպանական տեղեկատվությունը:... Որևէ անձ կարող է ցանկանալ կովկասյան ընձառյուծի բնադրավայրի կոնկրետ GPS կոորդինատները: Մենք փորձել ենք ապահովագրել օրենքի շրջանակներում և չտալ այդ տեղեկատվությունը: Ինչո՞ւ էր այդ աղմուկը, ինչո՞ւ էր այդ քննարկումը, ոտնձգություն տեղեկատվության ազատության հիմնարար սկզբունքների վրա և այլն»,- ասաց Էրիկ Գրիգորյանը:

Օրենքի նախագիծը բազմաթիվ քննարկումների և տարընկալումների պատճառ հանդիսացավ 2019 թ. տարեվերջին: Դեռևս 2019 թ. դեկտեմբերի 2-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ու մի շարք այլ հասարակական կազմակերպություններ հանդես եկան միասնական հայտարարությամբ՝ կոչ անելով Շրջակա միջավայրի նախարարությանը անհապաղ հրաժարվել այս նախաձեռնությունից:

«Չի կարելի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ըստ ոլորտների բաղդատել: Օրենքը մաս-մաս, ըստ ոլորտային անհրաժեշտությունների փոխելը հանգեցնում է այդ օրենքի կառուցվածքի ու ողջ տրամաբանության խաթարման»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը։

Օրինագիծը հետ կանչելու պահանջով 2019թ-ի դեկտեմբերին հանդես է եկել 13 մասնագիտացված հասարակական կազմակերպություն:

16:41 Հունվար 10, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news