«Էյ Թի Փի»-ն բացում է Չարլզ Գ. Բիլեզիկյանի անվան ջերմոցը, որտեղ բույսերից բացի կաճեցվեն նաև խելացի մտքեր

«Էյ Թի Փի»-ն բացում է Չարլզ Գ. Բիլեզիկյանի անվան ջերմոցը, որտեղ բույսերից բացի կաճեցվեն նաև խելացի մտքեր

«Էյ թի փի»

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում ս.թ. հունիսի 15-ին բացվեց Չարլզ. Գ. Բիլեզիկյանի անվան «Էյ Թի Փի»-ի նոր ջերմոցը: Բացման արարողությանը ներկա էին Բիլեզիկյանների ընտանիքը Բոստոնից, «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանն ու անձնակազմը, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները, Մարգահովիտ համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրենն ու մի շարք այլ հյուրեր:

Ջերմոցը գտնվում է Օհանյան ընտանիքի անվան բնապահպանական կրթության կենտրոնի հարակից տարածքում, որտեղ տարեկան հյուրընկալվում են ավելի քան 2000 աշակերտ: Տարածքում տեղակայված են 250 քմ ընդհանուր մակերեսով ջերմոց, երկհարկանի շինություն և «Էյ Թի Փի»-ի առաջին բացօթյա դասարանը:

Բացօթյա դասարանի ստեղծումը կնպաստի «Էյ Թի Փի»-ի բնապահպանական կրթության ծրագրերի ընդլայնմանը և միաժամանակ երեխաներին հնարավորություն կընձեռի զարգացնելու իրենց գործնական հմտությունները: Ավելին, դասերի անցկացումը կանաչ տարածքում երեխաներին կօգնի ավելի մոտիկից շփվելու բնության հետ, ինչր կնպաստի սիրել և արժեվորել այն: Դասերի ընթացքում երեխաները կարող են նաև կատարելագործել իրենց հմտությունները՝ տնկելով և հետագայում հետևելով իրենց աշխատանքներին: Նրանք կարող են իրականացնել տարբեր հետազոտական ծրագրեր, ինչպես նաև ուսումնասիրել էկոհամակարգերը և իրենց շրջակա միջավայրի բաղադրիչ հանդիսացող կենսաբազմազանությունը:

«Մեր ուսանողները շատ ոգևորված են բացօթյա տարածքներով: Կարծում ենք, որ մեզ հյուրընկալող ուսանողներն ու ուսուցիչները հետագայում կհետևեն մեր օրինակին և իրենց դպրոցներում ևս կստեղծեն կանաչ տարածքներ: Այս ծրագիրը էապես կնպաստի դպրոցներում« հավասարը հավասարին» ուսուցման մեթոդին»,- նշեց Հիմնադրամի բնապահպանական կրթության բաժնի ղեկավար Քրիստինե Հովսեփյանը:

Նոր փորձարարական ջերմոցը հնարավորություն կտա «Էյ Թի Փի»-ին ծառերի որակն ու կպչողականության մակարդակը: Վերջինս ունի տարեկան շուրջ 30000 տնկի աճեցնելու հնարավորություն: Ջերմոցի աշխատանքների հաջող ընթացքն ապահովելու համար ստեղծվել է նաև հարակից շինություն, որը ծառայում է որպես լաբորատորիա սերմերի որակը ստուգելու համար: Շինությունը ունի նաև սերմերի և բուսակների համար նախատեսված պահուստային սենյակ, ինչպես նաև աշխատողների սենյակ: Վերնահարկը նախատեսված է այցելուների համար, որտեղ նրանք կարող են մնալ գիշերակացով և վայելել Լոռվա գեղեցիկ ու յուրահատուկ բնությունը:

«Էյ Թի Փի»-ն Չաքի ամենասիրելի շահույթ չհետապնդող կազմակերպություններից էր: Նա իրեն շատ երջանիկ կզգար, եթե իմանար , որ այս ջերմոցը կառուցվել է ի հիշատակ իրեն: Չաքը իսկապես գնահատում էր բնությունն ու գեղեցիկ տեղանքները և մեծ ոգևորությամբ կմասնակցեր երկրի կանաչապատման աշխատանքներին»,- նշեց Չարլզի այրին՝ Դորին Բիլեզիկյանը:
Ջերմոցային համալիրը նվիրաբերվել է «Էյ Թի Փի»-ին ի հիշատակ Չարլզ Գ. Բիլեզիկյանի: Չարլզը սերում էր հայ գաղթականների ընտանիքից, ովքեր բնակություն էին հաստատել Բոստոնում: Իր կնոջ Դորինի հետ նա հիմնել էր մի բիզնես, որը կոչվել էր The Chirstmas Tree Shops: Չարլզը նաև առատաձեռն բարերար էր: Նա սիրում էր Հայաստանը և իր սրտում մշտապես նվիրական զգացումով էր լցված «Էյ Թի Փի»- ի առաքելության նկատմամբ, այն է ՝ ծառերի միջոցով հայ ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելը: 2016թ.-ին Չարլզի մահից հետ, նրա կինը, զավակներ Գրեգորին և Ջեֆրին որոշեցին հարգանքի տուրք մատուցել կանաչ Հայաստան ունենալու նրա փափագին՝ հովանավորելով այս նախագիծը ՝ ի հիշատակ Չարլզի:

«Անչափ երախտապարտ ենք Բիլեզիկյան ընտանիքին այս ծրագիրը հովանավորելու համար: Այն ոչ միայն կստեղծի նոր հնարավորություններ մեր ուսանողների համար և կօգնի զարգացնել իրենց համայնքը, այլև կբարելավի մեր անտառների որակը»,- եզրափակեց տիկին Փափելյանը:

1994թ-ից մինչ այժմ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տնկել է ավելի քան 5700000 ծառ: «Էյ Թի Փի»-ն Հայաստանում ծառատունկ իրականացնող ամենախոշոր կազմակերպություններից է և իր գործունեության 25 տարվա ընթացքում հաջողությամբ հիմնադրել է 4 տնկարան, երկու բնապահպանական կրթական կենտրոն և կանաչապատել Հայաստանի և Արցախի ավելի քան 1200 համայնքային տարածք: Այս ընթացքում կազմակերպությունը աշխատատեղերով է ապահովել հարյուրավոր մարդկանց և կենսական նշանակության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղացիների:

11:10 Հունիս 18, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news