
ԷկոԼուր
Մարտի 16-ին` ՀՀ վարչական դատարանում, տեղի կունենա Ամուլսարի գործով դատական նիստը:
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով դատարան հայց ներկայացրել են Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները: Հայցվոր կողմի շահերը պաշտպանում է փաստաբան Հայկ Ալումյանը:
Այս գործում պատասխանող կողմ են ՀՀ բնապահպանության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները: Որպես երրորդ կողմ հանդես է գալիս հանքավայրի շահագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
Դատական նիստը նշանակված է ժամը 15:40-ին:
14:19 Մարտ 15, 2017