ՀՀ կառավարությունը պատրաստվում է արտոնություններ տալ «Lydian Armenia» հանքարդյունաբերական ընկերությանը

ՀՀ կառավարությունը պատրաստվում է արտոնություններ տալ «Lydian Armenia» հանքարդյունաբերական ընկերությանը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը պատրաստվում է արտոնություններ տալ «Lydian Armenia» հանքարդյունաբերական ընկերությանը, որը պատրաստվում է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Ապրիլի 20-ի նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի հավանությանը կներկայացնի որոշման նախագիծ, որով «Lydian Armenia» ընկերությունն իր ներկրած ապրանքների համար 3 տարի ավելացված արժեքի հարկ չի վճարի: Ամուլսարի հանքավայրի կառուցման և շահագործման համար ընկերությունը ներկրելու է շուրջ 26.7 միլիարդ դրամի ապրանք: Հանքի շահագործման ընթացքում արտադրվելու է մոտ 2 միլիոն ունցիա ոսկի և մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որն ամբողջականությամբ արտահանվելու է։

Հիշեցնենք, որ այս օրերին ՀՀ վարչական դատարանում քննվում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկաման պահանջը: Հայցը ներկայացրել են Ամուլսարի ծրագրի ազդեցության տակ գտնվող Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ և «Էկոլոգիական իրավունք» և «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները:

16:52 Ապրիլ 19, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news