Ջերմուկցիներն ու բնապահպանները դատական հայց են ներկայացրել ընդդեմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի

Ջերմուկցիներն ու բնապահպանները դատական հայց են ներկայացրել ընդդեմ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի

ԷկոԼուր

Նոյեմբերի 25-ին բնապահպաններն ու Ջերմուկի մի քանի բնակիչներ դատական հայց են ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները: Դատական տեղեկատվական համակարգի՝ www.datalex.am կայքի համաձայն՝ գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դանիել Մխեյանին:

Հոկտեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Թբիլիսիում գտնվելու ընթացքում արել էր մի հայտարարություն, ըստ որի՝ «...Կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս (խմբ.՝ Ամուլսարի) արշավը կազմակերպվի»: 

Այս հայտարարությանը հետևել են բնապահպանների և ակտիվիստների կողմից Տիգրան Ավինյանին ուղղված նամակները, թե արդյո՞ք իրենց է նկատի ունեցել իր հայտարարության մեջ: Նոյեմբերի 25-ին Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամներից երկուսը Ավինյանի գրասենյակից ստացել էին իրենց հարցումների պատասխանները, որտեղ նշված էր, թե փոխվարչապետի կողմից Թբիլիսիում Ամուլսարի պայքարի մասին հնչեցրած մտքերի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ առկա չեն: Սրան էլ արդեն հետևել է քաղաքացիների կողմից դատական հայցի ներկայացումը: 

Փոխվարչապետի դեմ հայց ներկայացրած քաղաքացիները 15-ն են՝ Թեհմինե Ենոքյանը, Անի Խաչատրյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Գալստյանը, Արկադի Գրիգորյանը, Միհրդատ Ներսիսյանը, Գագիկ Գրիգորյանը, Թեհմինե Հունանյանը, Սուսաննա Մարգարյանը, Հենրի Հարությունյանը, Ասքանազ Հովհաննիսյանը, Բորիս Խաչատրյանը, Գոռ Այվազյանը, Աննա Շահնազարյանը և Միլենա Բաղդասարյանը:

Լուսանկարը՝ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից

 



17:11 Նոյեմբեր 27, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news