Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նոր պաշտոն ունի

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նոր պաշտոն ունի

ԷկոԼուր

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից և նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: infocom.am-ը հրապարակել էր լրագրողական հետաքննություն, որում բացահայտում է Ամուլսարի գործով Քննչական կոմիտեի քննիչ Յուրա Իվանյանի և Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջև ազգակցական կապը՝ հորեղբոր տղաներ լինելը:

 

17:21 Սեպտեմբեր 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news