Ամուլսարի գործով քրեական հետապնդման հիմքեր չկան, ասում է Քննչական կոմիտեի պաշտոնյան

Ամուլսարի գործով քրեական հետապնդման հիմքեր չկան, ասում է Քննչական կոմիտեի պաշտոնյան

ԷկոԼուր

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության` «ELARD»-ի փորձագիտական եզրակացությունը: Այնուհետև Քննչական կոմիտեի ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վաչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ Յուրա Իվանյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց եզրակացության արդյունքները:

Նա նշեց, որ վերլուծելով ձեռք բերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար:

Յուրա Իվանյանը թվեց «ELARD»-ի եզրակացության արդյունքները.

- Ամուլսարի ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն

- երկրաշարժի դեպքում ազդեցություն կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի

- ազդեցություն կրող ստորգետնյա ջրերը ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել, ինչպես նաև, իզոտոպայինտվյալների համաձայն, Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել

- նույն կարծիքի համաձայն Կեչուտի ջրամբարի և Սևանա լճի վրա ազդեցություն չի լինի

- երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի հետ և հետո Կեչուտի ջրամբարի ջրերինը Սևանի ջրերի հետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիայի նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ երկու ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և Սևանա լճի չափսերի պատճառով

- Որոտան, Արփա, Դարբ գետերի վրա ազդեցությունն անորոշ է, քանի որ մոդելները չեն գնահատում և քանակապես չեն չափում այդ ազդեցությունները քանակական առումով:

Ըստ Յուրա Իվանյանի՝ փորձագիտական խումբը, ընդհանուր առմամբ, Լիդիանի կողմից ներկայացրած մեղղման միջոցները գնահատել է ողջամիտ համապատասխան, բայց միևնույն ժամանակ առաջարկել է լրացուցիչ միջոցառումներ և եկել է այն եզրակացության, որ եթե մեղղման միջոցները և առաջարկվող լրացուցիչ միջոցառումները իրականացվեն պատշաճ, ապա շրջակա միջավայրի ջրային ռեսուրսների վրա բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի:

Նա ասաց, որ փորձագիտական խմբի կողմից առաջադրվել է 16 կետ:

«Լիդիանը այդ կետերի մեծ մասն արդեն իսկ նախատեսել էր իր փաստաթղթերում, իսկ մնացած կետերը պատրաստակամություն է հայտնել կատարելու», - նշեց Իվանյանը:

Մինչդեռ եզրակացության մեջ առաջադրված հարցերին տրված ELARD-ի փորձագետների պատասխաններն այլ են: Մասնավորապես Սևանա լճի վրա ազդեցության հարցում ELARD-ի փորձագետներն ավելի շուտ ենթադրություն են անում, քան տալիս մասնագիտական գնահատական:



20:17 Օգոստոս 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news