«Լիդիան Արմենիան» դատարանից պահանջում է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Նազելի Վարդանյանից բռնագանձել 1 միլիոն դրամ հօգուտ ընկերության

«Լիդիան Արմենիան» դատարանից պահանջում է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Նազելի Վարդանյանից բռնագանձել 1 միլիոն դրամ հօգուտ ընկերության

ԷկոԼուր

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի դատական գործն ընդդեմ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Նազելի Վարդանյանի մտել է դատաքննության փուլ, մինչդեռ, վերջինս այդ մասին չի ծանուցվել և դատական գործընթացի մասին տեղեկացել է համացանցից: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում սույն գործով նիստը կկայանա դեկտեմբերի 12-ին:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որն ունի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը, հայց է ներկայացրել Նազելի Վարդանյանի դեմ՝ իր գործարար համբավն արատավորելու հիմքով: Ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել Նազելի Վարդանյանին հրապարակայնորեն հերքել «Ինչու Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ որ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ինչ է դա նշանակում… դա կաշառքի մի ձևա, ուրիշ տարբերակ չկա...» արտահայտությունը, որը Նազելի Վարդանյանն արել է 2018թ-ի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետի 20.07.2018 թվականի թիվ 986-Ա որոշման հիման վրա ստեղծված Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող` հաշվետու հանքաարդյունաբերական քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խմբի անդամների մամուլի ասուլիսի ընթացքում: Ընկերությունն այդ արտահայտությունը համարում է զրպարտություն և պահանջում է նաև Նազելի Վարդանյանից հօգուտ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, որպես փոխհատուցման գումար, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը:

11:51 Նոյեմբեր 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news