Փաստաբանների պալատը փաստաբանների խումբ է ձևավորել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար

Փաստաբանների պալատը փաստաբանների խումբ է ձևավորել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար

ԷկոԼուր

Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Նկատի ունենալով Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը և քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է փաստաբանների խումբ՝ բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ խմբին միանալու ցանկություն ունեցող փաստաբանները կարող են իրենց տվյալներն ուղարկել ՀՀ փաստաբանների պալատի [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, արտոնագրի համար, հեռախոսահամար:

Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապը կապահովի ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանը (հեռախոսահամարներ՝ (010) 600701, (077) 007792)»:

Նշենք, որ այսօր Ամուլսարի մասին քննարկումից հետո ոստիկանները Բաղրամյան փողոցի երթևեկելի մասից քաղաքացիների են բերման ենթարկել:

18:22 Օգոստոս 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news