Բնապահպանության նախարարությունն արձագանքեց ԷկոԼուր-ի ահազանգին` առաջարկելով 2-3 օրվա ընթացքում Մալացիա-Սեբաստիա վարչական տարածքից մաքրել աղբը

Բնապահպանության նախարարությունն արձագանքեց ԷկոԼուր-ի ահազանգին` առաջարկելով 2-3 օրվա ընթացքում Մալացիա-Սեբաստիա վարչական տարածքից մաքրել աղբը

ԷկոԼուր

Ի պատասխան Մալացիա-Սեբաստիա վարչական տարածքում անհայտ աղբանոցի տոկսիկ արտանետումների վերաբերյալ «ԷկոԼուր»-ի ահազանգի, որը հրապարակված է եղել տարբեր լրատվամիջոցներում, ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնեց, որ նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ Երեւան քաղաքի տեսչությունը ուսումնասիրել է խնդիրը: Պարզվել է, որ աղբավայրից արտազատվում են մեթան, ածխաթթու գազ, ամյակ, որոնք վնասակար են մարդկանց առողջության համար:

Տեսչության աշխատակիցները հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի ղեկավարության հետ` առաջարկելով 2-3 օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել աղբը ամբողջությամբ մաքրելու համար:

«ԷկոԼուր»-ը «Ար» հեուստաընկերության հետ միասին օգոստոսի 18-ին այցելեց աղբավայր եւ պարզեց, որ դա իսկական աղբանոց է, միայն թե անօրինական: Անօրինական է առաջին հերթին այն պատճառով, որ գտնվում է բնակելի շենքերին անմիջապես մոտ եւ հարակից է Սուրբ Աստվածածին ծննդատանը: Ծննդատան պահակը հաստատեց, որ ամբողջ ժամանակ շնչում է այդ ծուխը. «Այսպես շարունակվել չի կարող»,- ասաց նա: Աղբանոցը մի քանի անգամ հարթեցվել, ծածկվել է հողի պաշտպանիչ շերտով եւ կրկին լցվել է: Այդ ողջ ընթացում տեղի է ունեցել ներքին ինքնայրում, որն ուղեկցվել է մթնոլորտ թունավոր նյութերի արտանետմամբ:

Ներկա դրությամբ աղբանոցի տարածքում ծանր տեխնիկա է աշխատում, որը մաքրում է տարածքը: Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի պետի տեղակալ Աշոտ Սմբատյանը վստահեցրեց, որ տարածքի մաքրումից հետո այն կցանկապատվի, իսկ խախտողները կտուգանվեն:

Լուսանկարները Հակոբ Ազատյանի

Օգոստոս 19, 2011 at 12:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր