www.1in.am
Երևան քաղաքի մշտական դիտակայաններում 2010 թ. օդային ավազանի դիտարկումներ են կատարվել, որի արդյունքներում պարզվել է, որ, 2009 թ. համեմատ, ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիան բարձրացել է 1.2 անգամ, գետնամերձ օզոնինը` 1.1 անգամ:
Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության վերջին զեկույցում: Ըստ այդմ` առաջինը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, իսկ երկրորդը` գերազանցել է:
Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան ՍԹԿ-ն գերազանցել է 1.9 անգամ: 2009 թ. համեմատ, փոշու միջին տարեկան կոնցենտրացիան բարձրացել է 1.2 անգամ:
Մարտ 04, 2011