Հիդրոմետ ծառայության գործառույթներն այլևս կիրականացնի Շրջակա միջավայրի նախարարությունը

Հիդրոմետ ծառայության գործառույթներն այլևս կիրականացնի Շրջակա միջավայրի նախարարությունը

ԷկոԼուր

Արտակարգ իրավիճակների նախարարության՝ հիդրոմետ ծառայության գործառույթներն անցան Շրջակա միջավայրի նախարարությանը: Ազգային ժողովը հուլիսի 10-ին միաձայն ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը: Այսուհետ Շրջակա միջավայրի նախարարությանն է վերապահվում հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում Կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումը:

 

09:29 Հուլիս 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news