Հարուցվել է վարչական վարույթ Մարմարաշենի խոզաբուծարանի գործունեության առնչությամբ

Հարուցվել է վարչական վարույթ Մարմարաշենի խոզաբուծարանի գործունեության առնչությամբ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացնում Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում գտնվող խոզաբուծարանի՝ շրջակա միջավայրը աղտոտելու ահազանգի վերաբերյալ: 

«Վարչական վարույթի շրջանակում գործողություններ են կատարվում, քննություն է ընթանում», - ԷկոԼուրին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ երկու օր առաջ՝ հունիսի 15-ին, Մարմարաշեն համայնքի բնակիչները փակել էին Երևան-Արտաշատ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն համայնքից դեպի Մխչյան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհը՝ բարձրաձայնելով գյուղի մոտակայքում գտնվող խոզաբուծարանից դեպի համայնք տարածվող գարշահոտության խնդիրը:

15:16 Հունիս 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news