Փայտածուխի արտադրության բացասական ազդեցությունը առողջության վրա հաստատվել է

Փայտածուխի արտադրության բացասական ազդեցությունը առողջության վրա հաստատվել է

ԷկոԼուր

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում գործող փայտածուխի արտադրամասերի գործունեության բացասական հետևանքները հաստատվել են: Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանից, համայնքի բնակիչների մոտ շնչառական հիվանդությունների ցուցանիշները մոտ 40 անգամ անգամ գերազանցում են հարևան այլ համայնքների ցուցանիշներին

Ազատամուտում փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողովը պարզել է, որ 20 հազար բնակիչ ունեցող Իջևան քաղաքում ալերգիկ ռինիտ գրանցվել է 4 բնակչի, 2700 բնակիչ ունեցող Գետահովիտում՝ 1, իսկ 2800 բնակիչ ունեցող Ազատամուտում՝ 50 բնակչի մոտ: Ազատամուտում բարձր են նաև ասթմայի, թոքային այլ քրոնիկ խցանող հիվանդությունների մակարդակները:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ամբողջական հաշվետվություն պատրաստել, մշակել առաջարկությունների փաթեթ, գործողությունների ծրագիր, համապատասխան գրություններ ուղարկել գերատեսչություններին:

 

15:42 Հունիս 13, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news