Տեսչական մարմինը Հրազդանի ցեմենտի գործարանից փոշու արտանետումներ չի հայտնաբերել

Տեսչական մարմինը Հրազդանի ցեմենտի գործարանից փոշու արտանետումներ չի հայտնաբերել

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հրազդանի ցեմենտի գործարանից փոշու արտանետումներ չի հայտնաբերել:

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին «ԷկոԼուր»-ն ահազանգ էր ստացել Հրազդան քաղաքից այն մասին, որ Միկրոռայոն և Ջրառատ թաղամասերն ամբողջությամբ պատված են Հրազդանի ցեմենտի գործարանի փոշով:

Ահազանգի հետքերով են գնացել տեսչական մարմնի Կոտայքի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները: Տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը «ԷկոԼուր»-ին հայտնեց, որ աշխատակիցների այցելության պահին գործարանը չէր գործում, վթար կամ փոշու արտանետումներ էլ չեն հայտնաբերվել:

«Երբ վառարաններն անջատում են, առաջանում են գազեր: Այդ գազերի արտանետումները գործարանի գործունեության ընթացքում նախատեսված են: Դրանք, մթնոլորտ դուրս գալիս, սպիտակ ամպի տեսք են ստանում, ինչն էլ, հավանաբար, կարծել են, թե փոշի է», - ասաց Վրույր Պեպանյանը:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած վերջին տվյալներով` 2017 թ-ի ընթացքում Հրազդան քաղաքում ընդհանուր փոշու միջին տարեկան կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1.8 անգամ:

Ապրիլ 09, 2018 at 15:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր