Նորություններ

«Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ
Օգոստոս 19, 2019 at 11:00 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
2019 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի դատախազությունում որոշում է կայացվել խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քրեական օերնսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի և 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին
Ջերմուկում մեկնարկել է հանրահավաքը
Օգոստոս 16, 2019 at 18:24 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
Հանրահավաքի մասնակիցները հարթակից կոչ արեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջերմուկցիների հետ հրատապ հանդիպում կազմակերպել՝ Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության արդյունքներն իրենց հետ քննարկելու նպատակով
Ամուլսար. որոշում ընդունելու պատասխանատվությունից խուսափելու իրավական հնարքները
Օգոստոս 16, 2019 at 17:42 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
պետական բյուջեից շուրջ 400,000 դոլարով իրականացված փորձաքննությունը ի՞նչ նպատակի համար պետք է ծառայեցվի՝ մեկ կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրյալի արարքում հանցագործության առկայությունը գնահատելու՞, թե՞ նաև քրեական գործից դուրս՝ Ամուլսարի շահագործման թույլատրելիությունը գնահատելու համար
Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը CEE BankWatch միջազգային ցանցը գնահատում է որպես փորձություն հայ նորաստեղծ ժողովրդավարության համար
Օգոստոս 16, 2019 at 15:43 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
«Բողոքի ցույցի և ակտիվության ալիքը, որը բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանություն, այժմ նրան ճնշում է՝ Ամուլսարում գործողություններ կատարելու երկրի խոշորագույն միջազգային ներդրողի դեմ»
Քրեական գործի շրջանակներում կատարված գնահատումը փորձաքննություն չէ. ոչ մի նոր նմուշառում,  անալիզներ կամ ուսումնասիրություններ ELARD-ը չի արել. Նազելի Վարդանյան
Օգոստոս 16, 2019 at 14:41 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր | Երեւան
Այդ նեղ քրեական գործի շրջանակներում կատարված գնահատումը փորձաքննություն չէ. ոչ մի նոր նմուշառում, անալիզներ կամ ուսումնասիրություններ ELARD-ը չի արել: Փաստաթղթում նշված է, որ իրենք հիմք են ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ը և բնապահպանական, սոցիալական հաշվետվությունը
Օգոստոսի 16-ին  ջերմուկցիները պատրաստվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Ջերմուկում
Օգոստոս 15, 2019 at 18:11 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
Նա ասաց, մեջբերում եմ. «ԵՐԲ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ, ՊԱՊԿԵՆ ԿԴՆԵՄ ԹևԻՍ ՏԱԿ, ԿԳԱՄ ՋԵՐՄՈՒԿ՝ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ»
ELARD-ի փորձագետները բնակչության առողջության համար վնասի հարցը թողել են անպատասխան
Օգոստոս 15, 2019 at 12:00 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
ՇՄԱԳ-ի և ԲՍԱԳ-ի հաշվետվություններում բնապահպանական անվտանգության տեսանկյունից հատկապես որ ռիսկերը հաշվի չեն առնվել: Այս բացթողնման արդյունքում ինչպիսի վնասներ կարող են առաջանալ բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար
Բնապահպանների ակցիան կառավարության շենքի մոտ՝ կապված Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության արդյունքների հետ
Օգոստոս 15, 2019 at 11:37 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր | Երեւան
Բնապահպաններն այսօր առավոտվանից ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ կապված Ամուլսարի ծրագրի ELARD-ի կողմից արված փորձաքննության արդյունքների և դրա վերաբերյալ Քննչական կոմիտեի մամլո ասուլիսի հետ
Ամուլսարի գործով քրեական հետապնդման հիմքեր չկան, ասում է Քննչական կոմիտեի պաշտոնյան
Օգոստոս 14, 2019 at 20:17 | Լեռնահանքային արդյունաբերություն | Գեղարքունիք | Վայոց ձոր
Սևանա լճի վրա ազդեցության հարցում ELARD-ի փորձագետներն ավելի շուտ ենթադրություն են անում, քան տալիս մասնագիտական գնահատական
ELARD-ի եզրակացություն՝ Ամուլսարի բաց հանքերը և ԴԱԼ-ը գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում
Օգոստոս 14, 2019 at 18:41 | Պաշտոնական աղբյուրներ | Վայոց ձոր | Երեւան
Ամուլսարի բաց հանքերը և ԴԱԼ-ը (Դատարկ ապարների լցակույտի տարածք) գտնվում են Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում
Հրապարակվել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության` «ELARD»-ի փորձագիտական եզրակացությունը
Օգոստոս 14, 2019 at 18:03 | Պաշտոնական աղբյուրներ | Վայոց ձոր | Երեւան
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության` «ELARD»-ի փորձագիտական եզրակացությունը
Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին
Օգոստոս 14, 2019 at 16:17 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
Բացառված չէ, որ այս գործարքից բացի կարող են լինել հողերի օտարման կամ սեփականացման գործընթացում դիրքի չարաշահման և դրա միջոցով հարստացման, մասնավոր շահադիտական նպատակով համայնքային շահերին դեմ գործելու այլ դրվագներ
Ռետինե փորձաքննությունը. «ELARD»-ի փորձագիտական եզրակացությունը ՀՀ կառավարությանը կտրամադրվի հաջորդ շաբաթ
Օգոստոս 08, 2019 at 15:41 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն՝ փորձաքննության որոշումը կողմերին ծանոթացնելուց հետո հնարավոր կլինի հրապարակել այն
Վայոց ձորի մարզպետի հայցն ընդդեմ Գլաձոր համայնքի մերժվեց
Օգոստոս 06, 2019 at 16:09 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
Մարզպետարանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» Գլաձորի ավագանու 29.04.2019թ. թիվ 44 որոշումը
Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ
Օգոստոս 05, 2019 at 14:19 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
2019թ. հուլիսի 30-ին բրիտանական «Պատերազմ ընդդեմ կարիքի» (War on Want) և «Գլոբալ արդարություն» (Globarl Justice Now) կազմակերպություններն ազդարարել են Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի դեմ մղվող պայքարին իրենց աջակցությունը՝ մեկնարկելով
Բրիտանական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հարցով արբիտրաժային գործընթացները
Օգոստոս 01, 2019 at 17:51 | Լեռնահանքային արդյունաբերություն | Վայոց ձոր
«Լիդիան» ընկերության կողմից ներդրումային դատարան դիմելու և հսկակայան գումար պահանջելու սպառնալիքը նրանք որակում են իբրև «թունավոր հարձակում ժողովրդավարության նկատմամբ»
Գնդեվազի նախկին ղեկավարի կողմից թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է ևս 20 միլիոն դրամ
Հուլիս 30, 2019 at 18:41 | Պաշտոնական աղբյուրներ | Վայոց ձոր
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, վերականգնվել է 70 000 000 ՀՀ դրամի չափով
Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն. դրամը
Հուլիս 23, 2019 at 16:40 | Պաշտոնական աղբյուրներ | Վայոց ձոր
փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ հողատարածքների օտարման գործընթացում Գնդեվազ համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ