Նորություններ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում զննում  է իրականացվում
16:43 Հուլիս 12, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Վարչական վարույթի համար հիմք է հանդիսացել 2019 թվականի հունվարից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի ունեցած թվով 6 դժբախտ դեպքը, որոնց արդյունքում
«ԱՏ-Մետալս» հանքարդյունաբերական ընկերության արձագանքը ԷկոԼուրի կայքում հրապարակված «Անտառների գործով Բնապահպանական հանրային դատարանի վճռի հիման վրա քրեական գործ է հարուցվել» հոդվածի վերաբերյալ
18:06 Հուլիս 09, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Հայ-ռուսական «ԱՏ-Մետալս» հանքարդյունաբերական ընկերությունը պատասխան նամակ է ուղարկել ԷկոԼուրին www.ecolur.org կայքում հրապարակված «Անտառների գործով Բնապահպանական հանրային դատարանի վճռի հիման վրա քրեական գործ է հարուցվել» հոդվածի վերաբերյալ
Ողջի գետն աղտոտվել է ԶՊՄԿ-ի պոչերով
18:38 Հուլիս 08, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
«Այդ ջրով մարդիկ ոռոգում են իրականացնում: Ջուրն անդուր հոտ ուներ»,- ասաց ահազանգողը
Ագարակի պղնձամոլեբդինային կոմբինատի աշխատողները  գործադուլ են անում
14:36 Հուլիս 03, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխտրանսպորտային պարկի և մյուս արտադրամասերի աշխատակիցներն արդեն երկրորդ օրն է՝ գործադուլ են անում: Պահանջը
Կապանի անտառտնտեսության և Սյունիքի մարզի բնակիչների կարիքների համար նախատեսված գումարները նպատակային չեն ծախսվել
11:39 Հունիս 25, 2019 | Պաշտոնական աղբյուրներ | Սյունիք
ՀՀ բնապահպանության նախարության և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է մինչև 106.192.800 դրամ
Հաղորդում Գլխավոր դատախազություն՝ Կապանի կենտրոնական հանքավայրում կեղտաջրերի մոնիթորինգի և մաքրման պահանջը չկատարելու վերաբերյալ
15:17 Հունիս 20, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է տվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ Կապանի կենտրոնական լքված հանքավայրում «Deno Gold Mining» ընկերության կողմից հանքավայրի կոնսերվացումից հետո կեղտաջրերի մոնիթորինգի և մաքրման պահանջը չիրականացնելու վերաբերյալ
Կապանի և Գեղանուշի  բնակիչները մտահոգված են հանքարդյունաբերության ազդեցությունից
14:25 Հունիս 20, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքում և Գեղանուշ բնակավայրում բնակիչները բացասական են գնահատում Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործունեության ազդեցությունը գյուղատնտեսական նշանակության հողերի որակի վրա, ոռոգման ջրի վրա, օդի մաքրության, բանջարեղենի և մրգի, ճանապարհների որակի վրա
Երկրորդ հանրային լսումը՝ Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ
15:09 Հունիս 19, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Նախորդ լսումները տեղի էին ունեցել մայիսի 16-ին, որի ժամանակ Մեղրի համայնքը տվեց իր նախնական համաձայնությունը «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի կողմից Մեղրիի շրջանում Նռնաձորի (Նյուվադի) պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունը շարունակելու համար
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կհրապարակի Կապանի լքված հանքավայրից արտահոսած թթվային ջրերի ուսումնասիրությունների արդյունքները
13:36 Հունիս 18, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է Կապանի կենտրոնական լքված հանքավայրից (Կավարտի հանքավայր) Կապանում տարածվող թթվային ջրերի արտահոսքերի կապակցությամբ և նմուշառումներ է
Անտառների գործով Բնապահպանական հանրային դատարանի վճռի հիման վրա քրեական գործ է հարուցվել
13:58 Հունիս 17, 2019 | Պաշտոնական աղբյուրներ | Սյունիք
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» Բնապահպանական հանրային գործի վճիռը Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով Սյունիքի մարզի «Արևիկ» ազգային պարկի հատուկ նշանակության հողերից հատկացնելու տեղեկությունները
«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն Կապանին 100 միլիոն դրամ կհատկացնի նախադպրոցական հաստատության կառուցման համար
18:39 Հունիս 10, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Հունիսի 6-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը ստորագրեցին սոցիալ-տնտեսական համագործակցության մասին հուշագիր
Կապանում անձրևից հետո թթվային գետակներ են հոսում. ահազանգ
12:14 Հունիս 03, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Դեռ 40 տարի առաջ հանքից մնացած թափոնակույտերից, ինչպես նաև հանքուղիներից ծանր և վտանգավոր տարրերով հարուստ այս հեղուկն անդադար տարածվում է բնական միջավայրում՝ իր հետևանքները թողնելով նաև մարդկանց առողջության վրա
«ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ն Կապան համայնքում նավթ ու գազ կորոնի, բնապահպանության նախարարությունը տվեց դրական եզրակացություն
18:48 Մայիս 31, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլատրեց «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ին Կապան խոշորացված համայնքի վարչական սահմանում նավթ ու գազ որոնել
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականները մարզային և Երևանի դատախազություններին՝ Բնապահպանական հանրային դատարանի՝ անտառների գործով վճռի վերաբերյալ
19:47 Մայիս 21, 2019 | Անտառ | Կոտայք | Սյունիք | Երեւան
ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է Սյունիքի, Կոտայքի և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազներին ուսումնասիրել և ստուգել Բնապահպանական հանրային դատարանի` «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործի վերաբերյալ
Գեղանուշցիները պահանջում են փոխհատուցում Գեղանուշի պոչամբարի ազդեցության դիմաց
19:53 Մայիս 20, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Սյունիք
Կողքը կանգնում ես, գլուխդ հոտից սկսում է ուժեղ ցավալ: Լավ քամու դեպքում հոտը գալիս, հասնում է գյուղ: Ձեռքերդ է ցավում, ոտքերդ է ցավում, անասունները չեն աճում: Մենք ուզում ենք հասկանալ

էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news