Նորություններ

«Վալլեքս» խումբը հայտարարեց Թեղուտի պոչամբարի ինքնափլուզման վտանգի մասին
18:01 Հուլիս 30, 2019 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
«Վալլեքս» խումբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով Թեղուտի պոչամբարի հնարավոր ինքնափլուզման ռիսկի մասին և նշելով, որ ընկերությունը ներկայում Թեղուտի համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն չունի և չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար
Չարաշահումներ՝ Թեղուտի շահագործման համար անտառահատմամբ հասցված վնասը հատուցելու գործընթացներում. հարուցվել է քրեական գործ
13:51 Հուլիս 29, 2019 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2018թ. սեպտեմբերի 4-ին և 2019թ. ապրիլի 9-ին իրականացված դիտարկում-ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ նշված տարածքներում տնկված ծառատեսակների զգալի մասը չի պահպանվել, մյուս մասն ամբողջությամբ չորացել է և
Ահազանգ. Ախթալա գետակը կրկին աղտոտվել է
19:13 Հուլիս 25, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Ախթալա գետակն աղտոտված է անհասկանալի նյութերով, որը հավանաբար արտահոսք է հանքերից: Գետակը միախառնվում է Դեբեդ գետին, որից ներքև՝ մինչև հայկական սահմանը, ավելի քան 20 գյուղեր ոռոգում են
Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները նմուշառման աշխատանքներ են իրականացնում Ալավերդու և Ախթալայի աղտոտված տարածքներում (Լուսանկարներ)
13:12 Հուլիս 23, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Պրահայի քիմիական ինստիտուտի փորձագետները նմուշառման աշխատանքներ են իրականացնում Ալավերդի և Ախթալա համայնքներում` հանքարդյունաբերական և մետալուրգիական ձեռնարկությունների ազդեցության տակ գտնվող տարածքների քիմիական աղտոտվածությունը պարզելու նպատակով
S.O.S Ձորագետ՝ Արմանիսի ոսկու հանքի թափոնները լցվում են գետը
18:37 Հուլիս 19, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Ստեփանավան քաղաքի բնակիչներն ահազանգել են «Լոռե Էկո-ակումբ» ՀԿ` պատմելով, որ քաղաքի մոտ գտնվող Ձորագետ գետի վիճակը օրեցօր վատանում է: Նրանք նշում են, որ Արմանիսի ոսկու բազմամետաղանոց հանքը թույնել է մոտ երկու կիլոմետր Ձորագետ գետի տարածքը
Չեխ փորձագետների շնորհիվ թունավոր քիմիական նյութերի վերաբերյալ հետազոտությունները կհաստակեցնեն Հայաստանի հյուսիսում աղտոտվածության մասին տարաձայնությունները
14:44 Հուլիս 17, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
«Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում 2019թ-ի հուլիսին չեխական «Արնիկա» ՀԿ-ի կողմից Լոռու մարզի Ալավերդի քաղաքում և հարակից շրջաններում կկազմակերպվի շրջակա միջավայրի վրա վնասակար քիմիական նյութերի առկայության վերլուծություն
Թեղուտի հանքավայրը վերագործարկվեց
12:03 Հուլիս 11, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Հանքավայրի շահագործման թույլտվություն ընկերությունը ստացել է հուլիսի 8-ին՝ տարեկան 7 միլիոն տոննա հանքաքար արտադրելու համար, ինչը ենթադրում է հանքավայրի 15-20 տարի շահագործման հնարավորություն
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կրկին ցույցի են դուրս եկել, Լոռու մարզպետը խոստացել է ներկայացնել գործարանի հետագա ճակատագիրը
18:54 Հուլիս 01, 2019 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
Հունիսի 30-ին ավարտվել է գործարանի աշխատակիցների երկարաձգված աշխատանքային պայմանագրերի ժամկետը
Թեղուտի հանքավայրն ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկան հուլիսի 1-ից կվերագործարկվեն
16:21 Հուլիս 01, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
ՏԲ բանկին պատկանող «Թեղուտ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանն ասում է, թե մոտ 400 միլիոն դոլարի վարկային պարտավորություններ ժառանգած ընկերությունն ի վիճակի է մարել պարտքերն ու օգուտով աշխատել
Ապօրինի ծառահատում Գուգարք գյուղում
12:20 Հունիս 25, 2019 | Պաշտոնական աղբյուրներ | Լոռի
ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելու ժամանակ Վահագնի գյուղի մի բնակչի վարած մեքենայում հայտնաբերել են մոտ 2 խմ փայտանյութ
«Արնիկա» քիմիական անվտանգության կազմակերպությունը երկրորդ անգամ հետազոտություն կիրականացնի Ախթալայում և Ալավերդիում
18:31 Հունիս 21, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Չեխական «Արնիկա» կազմակերպությունը կրկին հետազոտություն կիրականացնի Ախթալայում և Ալավերդիում՝ պարզելու համար շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունը մարդկանց առողջության վրա
«Թեղուտ» ՓԲԸ-ն չի պահել խոստումը՝ աշխատատեղերի 60 տոկոսը տրամադրել Շնող խոշորացված համայնքի բնակիչներին
13:46 Հունիս 21, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչները քիչ առաջ բացել են դեպի «Թեղուտ» ՓԲԸ-ը տանող ճանապարհը, որը փակել էին առավոտյան ժամը 5:00-ից
Տեսչությունը զննություն է կատարել Դեբեդ գետում՝ տեղի բնակչի ահազանգի հիման վրա
17:23 Հունիս 17, 2019 | Լեռնահանքային արդյունաբերություն | Լոռի
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը զննություն է կատարել Դեբեդ գետի՝ Ախթալայի հատվածում դեղնադարչնագույն աղտոտված ջրերի միախառնման հատվածում
ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը Թեղուտի գործով Բնապահպանական հանրային դատարանի վճռի վերաբերյալ
17:22 Հունիս 12, 2019 | Թեղուտ | Լոռի
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվում է Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ-ի նոյեմբերի 1-ի թիվ 1278-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված

էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news